ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր Մասին

Երևան քաղաքի դրախտը

«Դրախտ» ռեստորանն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են կտրվել աղմկոտ քաղաքի առօրյաից, վայելել բնությունը և մի լավ ուրախանալ հարազատների ու ընկերների հետ։

«Դրախտ» ռեստորանային համալիրն ավելի քան 25 տարվա պատմություն ունի և միշտ եղել է երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը։

Մենք առաջարկում ենք համեղ խոհանոց, հիասքանչ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, կենդանի երաժշտություն և խելամիտ գներ։

Մեր անձնակազմը կօգնի կազմակերպել ցանկացած տեսակի միջոցառում՝ սկսած մանկական բացօթյա ծննդյան միջոցառումից, վերջացրած մեծ ու շքեղ հարսանեկան արարողությամբ։ Կաջակցենք սրահի ձևավորման, շոու ծրագրի, տեսանկարահանման և այլ կազմակերպչական հարցերում։

Նշենք, որ մեզ մոտ չկա անձի հաշվարկով ֆիքսված արժեք․ վճարում եք այնքան, որքան պատվիրում եք։ Մեր գնացուցակին կարող եք ծանոթանալ ՃԱՇԱՑԱՆԿ բաժնում։

Հավելենք, որ 2017 թ-ին արժանացել ենք «Համազգային վստահություն» մրցանակին, որի համար շնորհակալ ենք մեր հավատարիմ և սիրելի հաճախորդներին: